Կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի 2 գյուղապետերի լիազորությունները
news.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Արարատի մարզի Նշավանի եւ Արագածոտնի մարզի Ձորագլխի համայնքների ղեկավարների լիազորությունները:
Համապատասխան որոշումը կընդունվի սեպտեմբերի 19-ի կառավարության նիստի օրակարգում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացրած տեղեկանքում նշվել է, որ Նշավանի համայնքի ղեկավար Մկրտիչ Ներսիսյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ Ձորագլուխ համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանը մահացել է: