Բակո Սահակյանը Մոսկվայում է
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/bako.jpg)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ ներկա է գտնվել Մոսկվայում Հայ Առաքելական Եկեղեցու նորակառույց Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը, Բ. Սահակյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հայկական եկեղեցական նման համալիրի առկայությունը կարեւոր է համարել հոգեւոր դաստիարակության, ազգային ինքնության պահպանման, հայկական կրթության հայրենանվեր առաքելության իրականացման տեսանկյուններից` հավելելով, որ այն խորհրդանշում է նաեւ մեր ժողովրդի միասնությունը եւ պատմական հայրենիքի հետ անսասան կապը: