Բաժիններ՝

Հրաչյա Հարությունյանը սրտի խնդիրներ ունի. Հնարավոր է՝ նաև նրան վիրահատեն

«ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի դատավարությունը, նախնական տեղեկություններով, կկայանա դեկտեմբերի 14-ին, թեեւ չի բացառվում, որ նրա կալանքի ժամկետը նորից երկարաձգեն:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  նրա կինը՝ Անահիտը:

Նա նշել է, որ ամուսինը այժմ գտնվում է կալանավայրի հիվանդանոցում, սրտի խնդիրներ ունի, և  եթե բուժումը արդյունավետ չլինի, ապա հնարավոր է նրան վիրահատեն:

«Տղայիս կորստից հետո ծակոցներ ուներ սրտի շրջանում, հիմա դրանք ուժեղացել են, ուժեղ ծակոցներ, ցավեր ունի, բուժումներ է ստանում: Եթե բուժումները լավ ընթանան, չեն վիրահատի, եթե չէ, հնարավոր է նաեւ վիրահատության անհրաժեշտություն լինի: Դեռ պարզ չէ՝ կվիրահատեն, թե ոչ, բայց բացառված չէ»,- ասել է  կինը:

Ի դեպ, ընտանիքը մինչ օրս չի կարողացել Հրաչյա Հարությունյանի հետ հեռախոսազրույց ունենալ, թեև այդ խնդրանքով դիմել էին բազմաթիվ մարմինների, ստացել էին խոստումներ, բայց առայժմ չի հաջողվել կազմակերպել այն:

Մանրամասները այստեղ՝

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս