Թուրքիան սիրիական ռազմական ուղղաթիռ է ոչնչացրել
Թուրքիայի տարածքում երկուշաբթի սիրիական ռազմական ուղղաթիռ է ոչնչացվել` երկրի օդային սահամանը խախտելու համար: Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Արինչը հայտարարել է, թե սիրիական Մի -17-ը Թուրքիայի օդային տարածքում հայտնվել է ժամը 14:20-ին: Ըստ նրա` թուրքական զինվորականները, մինչեւ հրթիռ արձակելը, մի քանի անգամ պահանջել են օդաչուներից լքել օդային սահմանը: Նա ասել է, թե օդաչուների ճակատագիրն իրեն հայտնի չէ, քանի որ ուղղաթիռն ընկել է Սիրիայի տարածքում: