Բաժիններ՝

ԱՄՆ ամենահարուստ եռյակը մեկ տարվա ընթացում փոփոխության չի ենթարկվել. Forbes

Forbes-ը երկուշաբթի հրապարակել է ԱՄՆ 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշային ցուցակը: Հարուստների եռյակը նախորդ տարվա համեմատ փոփոխության չի ենթարկվել. այն շարունակում է գլխավորել  Microsoft  ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը` 72 մլրդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում ներդրումային ոլորտում հայտնի Ուորեն Բաֆետն է` 58,5 մլրդ դոլարով: Եռյակը եզրափակում է «Oracle»-ի հիմնադիր Լարի Էլիսոնը` 41 մլրդ կարողությամբ:

Անցած տարի Գեյթսի կարողությունը գնահատվում էր  66  մլրդ դոլար, Բաֆետինը` 46 մլրդ, Էլիսոնինը` կրկին 41 մլրդ:

Առաջին տասնյակում են ադյունաբերության ոլորտում հայտնի Կոհի եղբայրները,  6- 9-րդ տեղերն զբաղեցրել են Wal-Mart –ի սեփականատեր Ուոլթոն ընտանիքի ներկայացուցիչները: Լավագույն տասնյակը եզրափակել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը`31 մլրդ դոլարով, իսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը  եզրափակում է քսանյակը` 19 մլրդ կարողությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս