3D տպիչով տպագրված «ատրճանակները» դարձել են արվեստի գործեր
Բրիտանական «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանը հայտնել է, որ իր հավաքածուի համար գնել է 3D տպիչով տպագրված ատրճանակների մի քանի նմուշ: Թանգարանում նշել են, որ դրանք բավական լավ տեղավորվում են իրենց «նոր, ազդեցիկ, նորարարական և փորձարարական» հավաքածուում: Այս մասին գրում է The Huffington Рost-ը:
Հիշեցնենք, ամերիկացի զինագործ էնտուզիաստ Քոդի Ուիլսոնը մշակել և հաջողությամբ փորձարկել է ատրճանակ, որի հիմնական մասերը ստեղծված են պլաստիկից ու տպվել են 3D տպիչի միջոցով:
3D տպիչով «տպված» ատրճանակն անվանել են Liberator (Ազատարար)՝ ի պատիվ մեկանգամյա օգտագործման զենքի, որն օգտագործում էին ֆրանսիական դիմադրության զինվորները՝ Երկրորդ համաշխարհային պատերազի տարիներին:
Մանրամասներն` այստեղ.