Բադիրյանն ու Ղազինյանը` Արդարադատության խորհրդի անդամ
Ազգային ժողովում քիչ առաջ տեղի ունեցավ Արդարադատության խորհրդի անդամների ընտրության փակ քվեարկությունը: Պատգամավորները ԱԺ նախասրահում` փակ քվեախցիկների մոտ, կատարեցին իրենց ընտրությունը` ձայնը տալով ներկայացված երկու թեկնածուներից մեկին: Հիշեցնենք, որ Արդարադատության խորհրդի անդամների համար առաջադրվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի և Արդարադատության խորհրդի անդամի պաշտոնում արդեն երրորդ անգամ առաջադրվող Գրիգոր Բադիրյանը: Ընտրություններին մասնակցել է 109 պատգամավոր: Գագիկ Ղազինյանի օգտին գրանցվել է 92 կողմ, 16 ձայն, իսկ Գ. Բադիրյանի օգտին արձանագրվել է 93 կողմ և 14 ձայն: