Ժնևյան քննարկումների 25-րդ փուլը պլանավորված է նոյեմբերի 5-6-ին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ Ժնևյան քննարկումների հերթական՝ 25-րդ, փուլը պլանավորված է այս տարվա նոյեմբերի 5-6-ին:
Վրաստանի ճգնաժամային հարցերի շուրջ և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի խոսքերով՝ կողմերը հիմքեր են հույսեր փայփայելու համար, որ մի քանի ուղղություններով կգրանցվի առաջընթաց: Դա մասնավորապես վերաբերում է անվտանգությանն ու կայունությանն առնչվող խնդիրներին:
Սակայն միևնույն ժամանակ շատ հարցեր էլ մտահոգություն են հարուցում, այդ թվում նաև ուժի չկիրառման մասին երկկողմ համաձայնագրի վրա աշխատանքներ տանելը: Ժնևյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: