Լյովա Խաչատրյանը` Շտեֆան Ֆյուլեի մասին. «Ֆիլեն ո՞վ ա, ես Ֆիլե չեմ ճանաչում»

ԱԺ-ում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է շարունակվելու ԵՄ-Հայաստան բանակցությունները, երբ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին հայտարարել է անհամատեղելիության մասին, նա զարմացած արձագանքեց.

«Ֆիլեն ո՞վ ա, ես Ֆիլե չեմ ճանաչում, բայց մի բան է պարզ է՝ մինչ այժմ բոլոր երևույթների և դեպքերի հետ կապված Հայաստանում և Եվրասիական միության և եվրոպական մության կարծիքը նույն է եղել`համապատասխանում է եվրոպական արժեքներին: Եթե այս մասով երկուսը նույն ձև են մտծում, մենք Ռուսաստանի հետ ունենք դարավոր տնտեսական հարաբերություննր, ավելի լավ է չարյաց փոքրագույնն ընտրենք:

Ես չեմ ողջունում Մաքսային միության անդամակցելը, ես ոչինչ չեմ լսել, միգուցե պետք չի անդամակցել, ես չեմ տեսել դրական և բացասական համադրումը երկու կողմերի»: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն հայտարարում է, որ Հայաստանը շարունակելու է բանակցությունները, Լյովա Խաչատրյանն արձագանքեց. «Հանրապետականների բերանը ե՞րբ դուզ խոսք կա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս