Բաժիններ՝

Թուրքիայի քաղաքներում անցկացվել են բողոքի նոր ակցիաներ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ու գիշերային ժամերին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում՝ կապված 22-ամյա ցուցարար Ահմեթ Աթաքանի սպանվելու հետ:

Առավել լարված լիրավիճակ է ստեղծվել Իզմիրում ու Անթաքիայում: Ուժայիններն այդ քաղաքներում ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Ցուցարարները հնչեցրել են հակակառավարական կարգախոսներ՝ պահանջելով վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը:

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ստամբուլում, որը համարվում է դրանց կենտրոնը և Անկարայում, ուր օդ են բարձրացվել ոստիկանական ուղղաթիռները: Անկարայումձերբակալվել է 6 ցուցարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս