Թուրքիային չի գոհացրել Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը. Դավութօղլու

Թուրքական Haber Turk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դրականորեն է գնահատում Սիրիայում առկա քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին ռուսական առաջարկը, սակայն դա չի գոհացնում ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ միջազգային հանրությանը.

«Եթե Սիրիան հանձնի քիմիական զենքը, ապա դա չի գոհացնի ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ աշխարհին: Մինչ այսօր Ասադի թիմը չի ճանաչել սահմաններ: Ասել, որ եկեք մենք դա անենք և դուք մեզ մի’ պատժեք, կնշանակի ընդունել հանցանքը:

Մեր դիրքորոշումն այն է, որ աշխարհը պետք է մաքրել ամեն տիպի զանգվածային ոչնչացման զենքից: Սակայն տվյալ դեպքում խոսքը հանցագործության մասին է: Զոհվել է 1700 մարդ: Եթե իրականացվել է նման զանգվածային սպանություն, ապա միջազգային իրավունքին անհրաժեշտ է միջամտել ու պատժել (ագրեսորին): Սիրիական վարչակարգը չի խուսափի այդ պատասխանատվությունից»:

Տեսանյութեր

Լրահոս