Քանի՞ հատուկ հաշիվ ունես
«Հայկական Ժամանակը» գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգային հարցերից մեկը հայտնի «Երվերելակ» պետական ընկերության սեփականաշնորհումն է։ Այն կհանվի դասական աճուրդի` 176 մլն դրամ մեկնարկային գնով։ Բայց ամենաուշագրավն այն է, որ գնի 70 տոկոսն ուղղվելու է պետբյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի «այդ նպատակով բացված հատուկ հաշվին»։