Բաժիններ՝

Օբաման պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը

Ամերիկյան ABS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հետաձգել Սիրիայի դեմ պատրաստվող ռազմական գործողությունը՝ պայմանով, որ այդ երկիրն իր քիմիական զենքը կդնի միջազգային վերահսկողության ներքո:

Դրանից առաջ Սիրիայի արտգործնախարարը տվել էր Դամասկոսի համաձայնությունը՝ կապված քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու մասին Ռուսաստանի առաջարկի հետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ղեկավարությանը կոչ էր արել ոչ միայն պայմանավորվել միջազգային վերահսկողության ներքո քիմիական զենքի պահպանման վայրի, այլև՝ դրա հետագա ոչնչացման, ինչպես նաև Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը լիարժեք անդամակցելու շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս