Բաժիններ՝

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի 17 տարեկանների չեմպիոն և լավագույն ծանրորդ

aravot.am-փոխանցմամբ` Կլայպեդայում այսօր ավարտված ծանրամարտի Եվրոպայի 15 եւ 17 տարեկանների առաջնության եզրափակիչ օրը հայաստանցի գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 367 կգ արդյունքով նվաճել է 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը: էջմիածինցի մարզիկը միեւնույն ժամանակ ճանաչվել է նաեւ առաջնության լավագույն ծանրորդ: Սիմոն Մարտիրոսյանն այս տարի նվաճել էր նաեւ իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նույն՝ +94 կգ քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արեն Հարությունյանը, 305 կիլոգրամով 5-րդն է: Այսօր մրցահարթակ մտավ նաեւ Տաթեւ Հակոբյանը, որը հանդես է գալիս 17 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում: Տաթեւը երկամարտում բարձրացրել է 170 կիլոգրամ եւ ճանաչվել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս