Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայք մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 71 շենքի մոտակայքում այրվել է 800քմ խոտածածկ տարածք և 30ք.մ աղբ,Պտղնի գյուղի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ` 250 քմ բուսածածկ տարածք, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 20 շենքի մոտ` 3000քմ, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում` 400 քմ բուսածածկ տարածք և ջերմահարվել` 2 դեկորատիվ ծառ, Չարենցավան քաղաքի զբոսայգում`3000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում` 2 հա, Քանաքեռ­ավան գյուղի 24-րդ փողոցում` 1 հա, Եղվարդ քաղաքի Հովհաննիսյան փողոցում` 800քմ խոտածածկ տարածք և 10 բերքատու ծառ ջերմահարվել է, Գեղարդ գյուղի եկեղեցու մոտ` 25 հա խոտածածկ տարածք, Սևաբերդ գյուղի ջրամբարի մոտակայքում `40 հա, Սյունիքի մարզի Դիցմայրի գյուղի վերջնամասում` 6 հա բուսածածկ տարածք, Սյունիք գյուղում` ` 5000 քմ, Տոլոս գյուղի վերջնամասում` 400 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Նալբանդյան փողոցում` 2տ պահաեստավորված անասնակեր, Արմավիրի մարզի Արգինա  գյուղում ` 600 հակ անասնակեր, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում` 20 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 500 քմ, Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցում`0.5 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 8000 քմ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում` 2,5հա, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում` 65 հակ անասնակեր, Երևանի Լվովյան փողոցում՝ մանկապարտեզի տարածքում` 500 քմ, Ա.Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում` 2000 քմ, Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում գտնվող թիվ 171 դպրոցի բակում` 2500 քմ բուսածածկ տարածք և աղբ, Արցախի պողոտայում՝ «Մաքուր Երկաթ» գործարանի մոտ` 5000 քմ, «Արմենիկում» հիվանդանոցի մոտակայքում` 1000քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս