19-ամյա ավստրալացին հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում՝ միայնակ աշխարհի շուրջը թռչելու համար
Ավստրալիայի 19-ամյա բնակիչ Ռայան Քեմփբելը հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում՝ երկրագնդի շուրջը միայնակ թռչելու համար։
Երիտասարդ օդաչուն օդ է բարձրացել ավստրալական Վուլլոնգանգ քաղաքից հունիսի 30-ին։ Օդանավի ղեկի մոտ նա անցկացրել է ուղիղ 200 ժամ։ Այդ ընթացքում նա թռել է 14 երկրների վրայով։ Ավստրալացին հայրենի քաղաք է վերադարձել այսօր՝ որպես հաղթող։
Իր այդ սխրանքին Ռայանը նախապատրաստվել էր 6 տարի։ Առաջին անգամ նա միայնակ օդ է բարձրացել 15 տարեկանում։ Երկու տարի անց ստացել է օդաչուի լիցենզիա։
Ավստրաացին գերազանցել է ամերիկացի Ջեք Վիգանդի ռեկորդը, ով նույնատիպ թռիչք էր իրականացրել 21 տարեկանում։