«Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների վթար-վրաերթ՝ Երևանում. կան վիրավորներ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 17:50-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի թիվ 13 հասցեի դիմաց Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի բնակիչ, 60-ամյա Տանյա Խաչատրյանը, վարելով Volkswagen մակնիշի 02 ՕՏ 800 համարանիշի ավտոմեքենան, բախվել է մայթեզրի մոտ կայանված Իսակովի պողոտայի բնակիչ, 42-ամյա Սամվել Սահակյանին պատկանող Mercedes մակնիշի 10 ՕՕ 909 համարանիշի և Նորագյուղի բնակիչ, 30-ամյա Արթուր Խաչատրյանին պատկանող Mercedes մակնիշի 53 VD 555 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարից հետո 53 VD 555 համարանիշի Mercedes-ը, ինքնաբերաբար ընթանալով առաջ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Վարդան Մելիքյանին, որից հետո Mercedes-ը առջևի մասով ընդհարվել է առջևում կայանված Կոմիտասի 48 Ա շենքի բնակիչ, 51-ամյա Արա Թադևոսյանին պատկանող KIA մակնիշի 22 ԼԼ 992 համարանիշի ավտոմեքենային, իսկ KIA-ն էլ, ինքնաբերաբար առաջ ընթանալով, ընդհարվել է իր առջևում կայանված Երևանի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Բարությանին պատկանող Mercedes մակնիշի 23 ՕՍ 700 համարանիշի ավտոմեքենային:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: