Բաժիններ՝

Բան Կի Մունը ողջունել է Սիրիայի վերաբերյալ G-20-ի առաջնորդներին հղած Հռոմի պապի խաղաղության կոչը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է Սիրիայում խաղաղության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած կոչը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարտին Նեսիրկին.

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հռոմի պապի հայտարարությունը, որում երկխոսության ու բանակցությունների հիման վրա խաղաղության կոչ է արվում Սիրիայում: Այդպիսի քայլերը կարող են կարևոր և անգնահատելի ներդրում ունենալ (Սիրիայում հակամարտության կարգավորման մեջ)»:

Ավելի վաղ Հռոմի պապը դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և դեմ էր արտահայտվել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական ճանապարհով կարգավորելուն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես G-20-ում նախագահող երկրի ղեկավարի, և գագաթաժողովի մյուս մասնակիցներին հասցեագրած նամակում Պապը համաշխարհային առաջնորդներին կոչ էր արել չմնալ պասսիվ և գտնել այնպիսի ուղի, որը թույլ կտա խուսափել սպանդից:

Հռոմի պապը կտրականապես դեմ է արտահայտվել Սիրիական հակամարտությունն ուժային ճանապարհով կարգավորելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս