Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի այս շրջադարձն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդ իրադարձությունների համատեքստում. EUobserver

EUobserver պարբերականի փոխանցմամբ՝ Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի որոշումը զարմացրել է ԵՄ-ին: ԵՄ-ն ավարտել էր Քաղաքական ասոցացման ու ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ Հայաստանի հետ բանակցությունները և ակնկալում էր այն նախաստորագրել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

Պարբերականն ընդգծում է, որ եթե Հայաստանը դառնա Ռուսաստանի գլխավորած մաքսային բլոկի անդամ, ապա նա չի կարող միաժամանակ համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կփորձի լավագույնը վերցնել ռուսական առաջարկից՝ ԵՄ-ի հետ գործարքը համատեղելու համար:

Եվրոպացի դիվանագետները երեքշաբթի երեկոյան Երևանում անցկացրել են «կրիտիկական հանդիպումներ»՝ տեղի ունեցածի մասին պատկերացում կազմելու համար: Եվրահանձնաժողովի մամլո քարտուղարը հայտարարել է, որ իրենք սերտ խորհրդակցությունների մեջ են իրենց հայ գործընկերների հետ. «Երբ մենք ունենանք ողջ տեղեկատվությունը, բնականաբար, կուսումնասիրենք հայտարարվածի պոտենցիալ  բոլոր հետևանքները»:

Սարգսյանի այս շրջադարձն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդ իրադարձությունների համատեքստում: Ռուսաստանը Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորն է՝ կապված Ղարաբաղյան սառեցված հակամարտության հետ, և ունի ռազմաբազա հենց Հայաստանի տարածքում:

Սակայն այս տարվա հունվարին Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին 1 միլիարդ դոլարի տանկերի, հրետանու և հրթիռային սարքերի մատակարարման գործընթացը: Վերջիին շաբաթների ընթացքում Ռուսաստանը սպառնացել է նաև Մոլդովային և Ուկրաինային՝ հետխորհրդային այս երկու երկրներին, որոնք ձգտում են ավելի խոր կապեր ունենալ ԵՄ-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս