Թուրքիան պատրաստ է յուրաքանչյուր դաշինքի կազմում մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Սիրիայում ռազմական միջամտություն անցկացնելուն.

«Թուրքիան պատրաստ է ռազմական միջամտության դեպքում բոլոր հնարավոր սցենարներին: Թուրքիան իրականացնում է ամեն տիպի նախապատրաստական աշխատանքներ, եթե Սիրիայի իշխանությունները պատասխան հարված հասցնեն երկրում ռազմական գործողություն իրականացնող երկրների նկատմամբ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Taraf թերթը հրապարակել էր Արևմուտքի կողմից Սիրիային ռազմական հարված հասցնելու հետ կապված Թուրքիայի իշխանությունների մտավախությունները:

Տեսանյութեր

Լրահոս