 
                        «Ծածկած շուկայից» բերման ենթարկեցին Գասպարիին. Սամվել Ալեքսանյանի պաշտպանների թիվը եռապատկվել է
 
                                    Սեպտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, «Ծածկած շուկայի» մոտ վերսկսվել է «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խմբի բողոքի ակցիան՝ «Ծածկած շուկայի» շինարարությունը դադարեցնելու պահանջով: Ըստ News.am-ի, դեռ կեսօրից շուկայի տարածքում հավաքված՝ շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանի աջակիցների թիվն այսօր եռապատկվել է: Ժամը 13:30-ի սահմանում միջադեպ է գրանցվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի 7 Սամվել Ալեքսանյանի երկու կողմնակիցների միջև: Վերջինները խլել ու պատռել են Գասպարիի ցուցապաստառը, սկսվել է քաշքշուկ, ոստիկանները երեքին էլ բերման են ենթարկել:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        