Աբդուլլահ Գյուլը չի հավատում առանց քաղաքական ռազմավարության Սիրիայում ռազմական միջամտության հաջողությանը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ չի հավատում առանց քաղաքական ռազմավարության Սիրիայում ռազմական միջամտության հաջողությանը: Գյուլն անհրաժեշտ է համարել Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն արձագանքելը.
«Որպեսզի Սիրիան կարողանա դուրս գալ այդ քաոսից, անհրաժեշտ է մտածված ռազմավարություն, սակայն գլխավոր խնդիրն այն է, որ այդ հարցը չի քննարկվել հիմնավորապես: Անընդունելի է Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ միջազգային հանրության լռությունը, անկարելի է անպատասխան թողնել դա:
Քաղաքականությունն ու դիվանագիտությունը վերստին կարող է օգնել լուծել այդ խնդիրները: Ներխուժում իրականացնելու փոխարեն կարևոր է հանդիպել Ժնևում և կարգավորել դիվանագիտական ու քաղաքական խողովակները: Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ու Իրանը նույնպես պետք է ներգրավվեն դրանում»: