Պուտինը ցանկանում է ինձ տեսնել կա՛մ վանդակաճաղերից այն կողմ, կա՛մ էլ մահացած. Սաակաշվիլի

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է իրեն տեսնել կա՛մ վանդակաճաղերից այն կողմ, կա՛մ էլ մահացած վիճակում:

Սաակաշվիլին ԱՄՆ-ին կոչ է արել զսպել իր երկրում Ռուսաստանի աճող ազդեցությունը: Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է կոռուպցիայի վերաբերյալ կեղծ մեղադրանքներվ կալանավորել իրեն: Սաակաշվիլին վստահ է, որ այդ ամենի հետևում կանգնած է Վլադիմիր Պուտինը:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որոնք վերջ կդնեն Սաակաշվիլիի նախագահական լիազորություններին ու անձեռնմխելիությանը:

Տեսանյութեր

Լրահոս