Բաժիններ՝

Կրկնակի բռնաբարության դեպք՝ Հրազդանի կիրճում

Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում  նախօրեին քրեական գործ է հարուցվել կրկնակի բռնաբարության դեպքի առթիվ՝ տուժողի հաղորդման հիման վրա: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

2013թ. օգոստոսի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում  տուժող կինը հաղորդում էր  տվել, որ օգոստոսի 15-ին իր ծանոթ Վ.Սարգսյանը Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, բռնի ուժով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Նույն ժամանակ և նույն տեղում իր հետ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործեղություններ է կատարել նաև Վ.Սարգսյանի ընկերը՝ Ա.Ավետիսյանը:

Քննչական մարմինը հաղորդման հիման վրա հետաքննություն անցկացնելուց հետո գտել է, որ տուժողի հաղորդման մեջ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, նախատեսված հանցագործության հատկանիշներ, որոշում է կայացրել հիշյալ հոդվածներով քրեական գործ հարուցելու, վարույթ  ընդունելու և  նախաքննություն կատարելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս