Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է, թե գաղտնի կերպով քիմիական զենքից տուժածներից վեցված բիոնյութեր են դուրս բերվել երկրից
«Ռոյթեր» գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի ընդդիմության ուժերին հաջողվել է երկրից գաղտնի կերպով դուրս հանել քիմիական զենքի ենթադրյալ կիրառման հետեւանքով տուժածներից վերցված բիոնյութերի նմուշներ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարության անդամ Բադր Ջամուսը: Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ուր են ուղարկվել նմուշները:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցն էլ հայտնել է, թե սիրիական ընդդիմության ակտիվիստները գաղտնի կերպով փորձում են «քիմիական գրոհի ապացույցներ»` «զոհվածների մարմիների հյուսվածքների նմուշներ» փոխանցել Դամասկոսում գտնվող ՄԱԿ-ի տեսուչներին: