Լևոն Զուրաբյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միասնության կոչի մասին. Միանալ բառը պետք է կոնկրետ բացատրվի
168.am-ի հարցին ի պատասխան, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կլոր սեղանի և համազգային քննարկում կազմակերպելու կոչին ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը կատակով պատասխանել էր. «Նայած ինչքան կլոր լինի սեղանը»:
Իսկ երբ նրան խնդրեցինք անդրադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանի միասնության կոչին՝ Լևոն Զուրաբյանը նշեց. «Ի՞նչ է նշանակում միանալ: Ի՞նչ է նշանակում` երկու քաղաքական ուժ միացան… միաձուլվեցին մի կուսակցության մե՞ջ, ստեղծեցին դաշի՞նք, համատեղ մեկ հանրահավաք անցկացրի՞ն: Միանալ բառը պետք է կոնկրետ բացատրվի: Կցանկանանք համատեղ հանրահավաք անել որևէ քաղաքական ուժի հետ՝ կանենք ու արել ենք: Նույն «Ժառանգության» հետ էլ հանրահավաք ենք արել` հրավիրել ենք, եկել են: Միանալ ուղղակի աբստրակտ, ես չեմ հասկանում: Կոնկրետ միջոցառման մասին պետք է խոսվի, էդքան բան»: