Բաժիններ՝

3475 առաջին դասարանցի՝ Արմավիրի մարզում

Ինչպես ամբողջ հանրապետությունում, Արմավիրում էլ նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին: Այս տարի մարզի թվով 91 միջնակարգ դպրոցներում առաջին դասարան կգնա 3475 երեխա, 1869 աշակերտ էլ մայիսին կավարտի դպրոցը:

Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ Անդրանիկ Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, նախորդ տարվա համեմատ, առաջին դասարանցիների թիվն ավելացել է 430-ով:

Մարզպետարանի ներկայացուցչի հավաստմամբ՝  իրենք շատ լուրջ հետևում են, որպեսզի դպրոցներում դրամահավաքություն  չլինի: «Մենք դպրոցներում տարածել ենք մարզպետարանի շրջաբերականն այն մասին, որ արգելվում է դրամահավաք իրականացնել: Դպրոցներում թույլատրվում է հավաքել միայն դասագրքերի և անհրաժեշտ մասնագիտական տետրերի գումարները»,- ասաց նա:

Մինչ նոր ոսումնական տարվա մեկնարկը՝ օգոստոսի 27-ին և 28-ին, մարզպետարանը կկազմակերպի սեմինար պարապմունք և կոնֆերանս ուսուցիչների համար: Սեպտեմբերի 2-ին որևէ հատուկ միջոցառում չի նախատեսվում: Դպրոցներում առաջին դասը նվիրված կլինի գիտելիքի օրվան, որից հետո կմեկնարկի նոր ուսումնական տարին:

Հ. Հ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս