Բնակարանում հայտնաբերվել է դի
                                    Օգոստոսի 22-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Խորենացի փողոցի թիվ 27ա շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները պատուհանից մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Վ. Դ. (ծնվ. 1959թ.) դին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    