Թուրքիայում թունավորվել է ավելի քան 100 բրիտանացի զբոսաշրջիկ
                                    Բրիտանական Mirror թերթի փոխանցմամբ՝ ավելի քան 100 բրիտանացի զբոսաշրջիկ լրջորեն թունավորվել է Թուրքիայի Սիդե քաղաքի Sentido Perissia հյուրանոցում: Տուժածների մի մասը հոսպիտալացվել է, նրանց թվում է նաև հնգամսյա մի երեխա:
Ներկայումս հյուրանոցի աշխատակիցներն այցելության համար փակել են լողավազանը և հյուրերին խորհուրդ են տալիս մնալ իրենց համարներում: Ենթադրվում է, որ թունավորումը, որն ուղեկցվում է սրտխառնոցով և փորլուծությամբ, ունի վարակային ծագում:
Բրիտանական Thomas Cook զբոսաշրջային ընկերությունը միջադեպի հետաքննման համար Թուրքիա է ուղարկել իր մասնագետներին, ինչպես նաև առնվազն մեկ շաբաթով կասեցրել է տվյալ հյուրանոց ուղեգրեր տալը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    