ՄԱԿ-ի` քիմիական զենքի գծով փորձագետների խումբը Սիրիա կժամանի վաղը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի`քիմիական զենքի գծով փորձագետների խումբը Սիրիա է ժամանելու կիրակի: Այս մասին հայտնել են անանուն պաշտոնատար անձինք: Փորձագետներն այցելելու են Խան ալ-Ասալ, ուր Սիրիայի կառավարության տվյալներով` ընդդիմությունն այս տարվա մարտի 19-ին կիրառել է զարին գազ:
Մասնագետները պատրաստվում են այցելել ևս երկու շրջան, սակայն դա դեռ հստակեցված չեն, քանի որ այլ վայրեր այցելելը շատ վտանգավոր է: Փորձագետները Սիրիայի տարածքում են գտնվում երկու շաբաթ, ինչը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնության հենքով: