Բաժիններ՝

Ինչո՞ւ ՀՀ-ում չեն ֆինանսավորում գիտնականի թեմաները (տեսանյութ)

«Վերջին 10 տարիների ընթացքում Միջազգային գիտաժողովներում քաղցկեղի բնագավառի առանցքային զեկուցողի դերում մենք ենք եղել, Հայաստանը մենք ենք ներկայացրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը` ներկայացնելով միջազգային տարբեր հրատարակություններում հրապարակված իր խոսքը`քաղցկեղի ուսումնասիրության վերաբերյալ:

«Քաղցկեղի, ուռուցքի հայտնաբերողի Նոբելյան մրցանակի տրման 100-ամյակին Հայաստանից Հայաստանի դրոշով 110 երկրների շարքում ես և իմ երկու աշխատողներն ենք մասնակցել»,- ասաց Ս. Հայրապետյանը` նշելով, սակայն, որ մեր երկրում իրենց բոլոր թեմաները ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում մերժում են ֆինանսավորել:

Ըստ գիտնականի` մերժում են ոչ միայն իրենց թեմաները, այլև այս ոլորտում բազմաթիվ արժեքավոր թեմաներ: Իսկ մերժման պատճառն, ըստ գիտնականի, այն է, որ իրենք բարձրաձայնում են, որ Հայաստանում տարվում է գիտական տգետ քաղաքականություն:

Նա նշեց, որ արտերկրում քաղցկեղի առաջացման իրենց տեսությունը մեծ արձագանք է գտնել, միջազգային գիտական մամուլն է նույնիսկ անդրադարձել տեսությանը: Հաջորդ տարի, ըստ գիտնականի, ԱՄՆ-ում տեղի է ունենալու քաղցկեղի վերաբերյալ հերթական խոշոր գիտաժողովը և ինքը կրկին կազմկոմիտեի անդամ է, որտեղ նա պետք է հանդես գա քաղցքեղի ուսումնասիրութայն վերաբերյալ իր տեսությամբ:

Կարդացեք նաև

«Ինչպե՞ս է, որ միջազգային այդ հեղինակավոր կազմակերպությունները մեր տեղը իմանում են, իսկ այստեղ մեր թեմաները կրճատում են»,- հարցնում է Ս. Հայրապետյանը:

Գիտնականը խոսեց նաև Երևանում ժամանակակից ուռուցքաբանական կենտրոնի մասին:

«Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորած թեմաների մեջ նայեք` արդյոք կա՞ քաղցկեղի վերաբերյալ թեմա: Թեմաները միայն մեր մոտից էին, բոլորն էլ չեն ֆիանսնավորել, ուրեմն՝ ո՞վ է այդ կենտրոնի հեղինակը, ես նրան հրավիրում եմ երկխոսության, մի հատ գա տեսնենք՝ ո՞վ է»,- ասաց Ս. Հայրապետյանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությունն ու ամերիկյան «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ընկերությունը այս տարի հուլիսի 18-ին համաձայնագիր են կնքել` Երևանում ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս