Բաժիններ՝

Աբովյան քաղաքի գրադարանում ամենապահանջված գիրքը «Ռոմեո և Ջուլիետն» է

Աբովյան քաղաքում գործում է մեկ համայնքային գրադարան, որը մեկ մասնաճյուղ ունի՝ կրկին Աբովյան քաղաքում: Ընթերցողների պակաս գրադարանը երբևէ չի ունեցել, թեև տեղեկատվական տեխնոլոգիաներն արել են իրենց «սև գործը»:

Երկու տարի առաջ գրադարանում լուծվեց ջեռուցման հարցը, որոշակի վերանորոգման աշխատանքներ արվեցին: Գրադարանի տնօրեն Սոսե Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ ունենայինք տիպային մասնաշենք, որովհետև սա մանկապարտեզի մի հատվածն է: Հիմա գրադարանը «մոռացված» հաստատություն է: Պետք է լինի հետևողական աշխատանք և համապատասխանի նաև ընթերցողի պահանջներին: Այստեղ նախատեսում ենք նաև մշակութային միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ կազմակերպել: Համակարգչային դարում ենք ապրում և ընթերցանության դադարի առջև ենք կանգնած: Մեր առաջնային խնդիրն է՝ սեր արթնացնել ընթերցանության հանդեպ, հատկապես երիտասարդության շրջանում: Այս տարի գրադարանն ունեցավ իր պատմության մեջ առաջին հաղթանակը: ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպած միջհամայնքային մշակութային փառատոնում մեր գրադարանը ճանաչվեց լավագույնը»:

Gradaran-Abovyan3

Gradaran-Abovyan111

Կարդացեք նաև

Անցյալ տարի գրադարանն ունեցել է ավելի քան 4000 ընթերցող, այս տարվա առաջին կիսամյակում արդեն գրանցվել են 3000-ը և մինչև տարեվերջ այս թիվը կավելանա:
Պարբերաբար նոր գրքեր են ձեռք բերվում՝ նշումներ անելով ընթերցողների պահանջները: Ամենապահանջված գիրքը, պարզվում է, «Ռոմեո և Ջուլիետն» է: Իսկ այցելուները տարբեր տարիքի ու կարգավիճակի մարդիկ են:

Gradaran-Abovyan6

Gradaran-Abovyan8

Գրադարանավարուհի Տիկին Անահիտը հայ և համաշխարհային գրականության բաժնում է աշխատում: Ասում է, թե ամենաշատը ուսանողներն են այցելում, որոնց շրջանում ընթերցասերները քիչ չեն: 168.am-ի հետ զրույցում տիկին Անահիտը ցավով նշեց, որ որոշ «ընթերցողներ» ածելիով կտրել էին հանրագիտարանի մի քանի էջեր ու նոր վերադարձրել այն գրադարանին: Նման դեպքերը կրկնվում են: Իսկ այդ վերաբերմունքը հետայսու պատժելի կդառնա. «Մշակում եմ կանոնակարգ, որը գրքի տեսանելի մասում կփակցվի: Ընթերցողը պետք է ունենա պարտավորություններ ու պատասխանատվություն կրի վերցրած գրքի համար: Սահմանվելու են պատժամիջոցներ»,-ասաց գրադարանի տնօրեն Սոսե Բարսեղյանը:

Gradaran-Abovyan5

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս