Բաժիններ՝

3Medis: Կազմակերպիչ, որը վերահսկում է դեղերի ընդունման օրաբաժինը (լուսանկարներ)

Դեղերի ընդունման ճիշտ օրաբաժին այնքան էլ հեշտ չէ պահպանել հատկապես տարեց մարդկանց համար, որոնց, սակայն, այս հարցում կարող են օգնել ժամանակակից գործիքները:

Այսպես՝ 3Medis սարքը զարթուցիչի միջոցով կտեղեկացնի սեփականատիրոջը այս կամ այն դեղի ընդունման ժամանակ, ինչպես նաև՝ կպահպանի անձնական բժշկի կոնտակտային և ապահովագրության մասին տվյալները: Այս մասին գրում է novate.ru-ն:

3Medis-ը, որը մշակվել է Miguel Vaz դիզայների կողմից, ծրագրավորման գործիք է դեղերի օրական չափաբաժինները սահմանելու և դրանց ընդունմանը հետևելու համար: Գործիքը պահպանում է տեղեկություն դեղի ընդունման ժամանակի վերաբերյալ և ծանուցում է այս մասին օգտվողին` ազդանշանի միջոցով: Սարքը արտասանում է դեղի անվանումը և տալիս է դրա պատկերը:

Գործիքը նաև հիշում է անհատական բժիշկների անունները, բժշկական ապահովագրության մասին տեղեկատվությունը և այս կամ այն դեղի մոտակա վաճառակետը: Սարքը նախատեսված է հիմնականում տարեց մարդկանց համար և ունի ավելի պարզ ինտերֆեյս:

3medis-2

3medis-3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս