Բաժիններ՝

«Բանկերը տռզում են, բիզնեսը կործանվում է». Ցոլվարդ Գևորգյան

Վարկերի տոկոսադրույքները եթե բարձրանան, դա ևս մեկ քայլ կլինի Հայաստանը սնանկացնելու ուղղությամբ: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գևորգյանը՝ մեկնաբանելով օրերս վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելու ԿԲ որոշումը, որը կարող է նպաստել բանկերի կողմից վարկային տոկոսադրույքների բարձրացմանը:

«Ամբողջ Հայաստանը վարկի տակ է: Նման պայմաններում առաջընթաց չի կարող լինել, տնտեսությունն անընդհատ ետ է գնում, վարկերի մարման հնարավորությունն անընդհատ փոքրանում է, մարդիկ բնակարաններ ու ամեն ինչ կորցնում են»,- ասաց Ց.Գևորգյանը:

Նրա խոսքով՝ շատ վատ է հատկապես գյուղի վիճակը, ավելի թանկ վարկեր գյուղացին չի կարող վերցնել: Ց.Գևորգյանը նշեց, որ բիզնես ծրագրի համար 20%-ով են վարկ տալիս, բայց ոչ մի բիզնես դա չի ապահովում. «Բիզնեսը պետք է աշխատի, տա բանկերին: Բանկերը տռզում են, բիզնեսը կործանվում է»:

Հարցին՝ ի՞նչ կարելի է ձեռնարկել այս իրավիճակում, միության նախագահը պատասխանեց. «Եթե ես ինչ-որ բան ձեռնարկեմ, կնմանվի փղի ու մոծակի պատմությանը: Ես բանկի դեմ ինչպե՞ս կարող եմ, մի անգամ փորձեցի՝ հավաքեցի գրեթե բոլոր բանկերի ներկայացուցիչներին, զրուցեցինք, խոսեցինք, քիչ էր մնում թաշկինակ ուզեին, որ լաց լինեին, իսկ իրենց դռների բռնակներն արդեն կարող են ոսկուց սարքել: Մեր ժողովուրդը չգիտի՝ ինչ է վարկը, մարդիկ վեցնում են, հետո դրա երեսից թողնում, փախնում երկրից: Անանցանելի պատ է ու շատ ողբալի է մարդկանց վիճակը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս