Բաժիններ՝

ԶԼՄ-ները պարզել են` ինչով են զբաղվում ռուս մեծահարուստների երեխաները

Ռուս միլիարդատերերը փորձում են չբարձրաձայնել իրենց երեխաների ապագայի հետ կապված ծրագրերը, սակայն գաղտնի տեղեկատվությունն, ի վերջո, դառնում է հանրային սեփականություն: Մեծահարսուտների երեխաների թվով Մոսկվան առաջատար է համարվում: Ըստ Guardian-ի՝ ռուս օլիգախների մեծ մասն իրենց երեխաների կյանքը գաղտնի է պահում, սակայն նրանց երեխաների անձնական կյանքը մի օր բացահայտվում է:

mecaharusti erexaner01Ռոման Աբրամովիչի 19-ամյա որդին` Արկադին, վերջերս կնքել է իր առաջին խոշոր գործարքը: Նա 46 մլն դոլարով գնել է սիբիրյան նավթի սկզբնաղբյուրի բաժնեմասերից մեկը: Իսկ 2010 թվականին, թեև անհաջող, բայց նա փորձում էր գնել պատանեկան ֆուտբոլային «Կոպենհագեն» ակումբը:

 

mecaharusti erexaner03Միլիարդատեր Դմիտրի Ռիբալովլևի դուստրը` 23-ամյա Եկատերինան, ով հայտնի է թանկարժեք գնումների կատարմամբ, անցյալ տարի 88 մլն դոլարով բնակարան է գնել Նյու Յորքում` դրանով իսկ գրանցելով նյույորքյան անշարժ գույքի ամենաթանկ գնումների ռեկորդը:

Կարդացեք նաև

 

mecaharusti erexaner034Կաթնամթերքի շուկայով մագնատ համարվող Սերգեյ Պլաստինինի 20-ամյա աղջիկն էլ, սովորելով Դալլասի համալսարանում, միաժամանակ դիզայներական աշխատանք է կատարում: Նրան է պատկանում Ռուսաստանի նորաձևության խանութների ցանց: Լուրեր են շրջանառվում, որ Կիրա Պլաստիլինայի խանութի բացման արարողությունը, որին ներկա էր Փերիս Հիլթոնը, հոր համար արժեցել է 2 մլն դոլար:

mecaharusti erexaner05Սակայն ոչ բոլոր օլիգարխներն են իրենց կարողությունը փոխանցում երեխաներին: «Ինտեռռոս» ընկերության սեփականատիրոջ դուստրը 2010 թվականին հայտարարեց, որ լիովին համամիտ է հոր որոշման հետ` ընտանեկան գումարները բարեգործությանը հատկացնելու վերաբերյալ:

Իսկ այս տարվա սկզբին էլ «Լուկոյլ» ընկերության տնօրենը հայտարարեց, որ երբ իր որդին սկսի ղեկավարել ընկերությունը, ինքը կփոխանցի սեփականությունը որդուն՝ մի քանի պայմաններով միայն. «Իմ որդին չի ունենա իրավունք մասնատել կամ վաճառել ընկերությունը: Թող ինքը որոշի իր ճակատագիրը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս