Բաժիններ՝

Դոլարը լցվում է կանխիկ շուկա. Բանկերը գնել են 90.5, վաճառել՝ 95 միլիոն դոլար

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, օգոստոսի 5-ից  9-ն ընկած ժամանակահատվածում gրտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90 մլն 576 հազար 701 ԱՄՆ դոլար՝ 408.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 94 մլն 940 հազար 482 ԱՄՆ դոլար՝ 409.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:   «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16 մլն 780 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 407.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:    Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 730 հազար ԱՄՆ դոլարի առք և   վաճառք՝ 410.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR   Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 682 հազար 600 EUR՝ 542.69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 11 մլն 117 հազար 404 EUR՝ 546.07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB    Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 854 մլն 764 հազար 7 ՌԴ ռուբլի՝ 12.34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 87 մլն 864 հազար 112 ՌԴ ռուբլի՝ 12.52 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս