Բաժիններ՝

Երեխաներին հեռուստասերիալների հերոսների անուններով են կոչում

Աբովյան քաղաքի ծննդատան տվյալների համաձայն՝ 2013 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 314 տղա և 295 աղջիկ երեխայի ծնունդ, ոինչը վկայում է, որ անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ ծնելությունը նվազել է 161 երեխայով (91 տղա և 70 աղջիկ):
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ կանանց խորհրդատվության բաժնի պետ Սուսաննա Խաչատրյանը 168.am–ի հետ զրույցում փաստեց, որ հայուհիներն այլևս չեն մտահոգվում, թե ապագա պտուղն ինչ սեռ կունենա. «Նախ, պետականորեն, աշխատանք է տարվում, որ պտղի սեռը մայրերը շուտ չիմանան, հետո ծննդատանը մենք ուսուցողական, տեղեկատվական պարապմունքներ ենք անցկացնում, համապատասխան գրականություն է տրվում, ըստ որի՝ ապագա մայրերը բարձրացնում են իրենց գիտակցական մակարդակը: Բուժքույրերը պարբերաբար այցելում են հղիներին և ինքս հեռախոսազանգերով տեղյակ եմ լինում, թե ինչպես է մեր ապագա մայրերի ինքնազգացողունը»:

Abovyan-hivand-cneliutyun2

Abovyan-hivand-cneliutyun5

Իսկ ահա, Աբովյանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմնի տարածքային բաժնի պետ Հրանուշ Մուրադյանը 168.am –ի հետ զրույցում ասաց, որ այսօր ծնողները երեխաներին հաճախ են անվանում հեռուստասերիալների հերոսների անուններով: Այս տարվա առաջին կիսամյակում 896 ծննդի գրանցում է եղել: Ամենատարածված անուններն են՝ Էլեն,Նատալի, Մարի, Նարե, իսկ տղաներինը՝ Ալեքս, Ալեն,Արման, Էրիկ, Հայկ: Հրանուշ Մուրադյանն ասաց նաև, որ աշխատանքներ են տարվում, որ հայկական անուններով անվանակոչեն երեխաներին. «Մի ծնող էր եկել ու ուզում էր տղային Ռեմբո անվաներ, մենք զրուցեցինք և բալիկին Արմեն անունը տրվեց»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս