37 միլիարդ դրամ և 59 միլիոն դոլար. հայաստանյան բանկերի վարկավորման շաբաթական ցուցանիշները
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 58.9 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։