Բաժիններ՝

Ռուսաստանը մերժել է Սիրիայի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի արած առաջարկը. France-Presse

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մերժել է Սաուդյան Արաբիայի արած առաջարկը՝ կապված Սիրիայի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Սաուդյան Արաբիան Ռուսաստանին առաջարկել է ՄԱԿ ԱԽ-ում չպաշտպանել Սիրիային, ինչի դիմաց կստանա էներգետիկ ոլորտի երաշխիքներ և զենքի բազմամիլիարդանոց պայմանագրեր:

France-Presse-ի աղբյուրները հայտնել են, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուշադիր լսել է սաուդյան արքայազն Բանդար բին Սուլթանի արած այդ առաջարկը, սակայն հասկացնել է տվել, որ փոփոխության չի ենթարկվելու Սիրիայի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը:

Սաուդյան արքայազնը փորձել է Պուտինին համոզել, որ Սիրիայում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն ուժային տարբերակն է, քանի որ սիրիական ընդդիմությունը չի մասնակցելու բանակցություններին, և հետևաբար Ռուսաստանը չպետք է ՄԱԿ ԱԽ-ում խոչընդոտի Ասադի վրա ճնշումն ուժեղացելու մասին բանաձևերի նախագծերին: Սակայն Պուտինի վրա դա չի ներգործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս