Տիգրան Առաքելյանը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել Ալիկ Սարգսյանին

Քրեական վերաքննիչ դատարանում դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը:  Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված վկաների հարցաքննությունից հետո գործով ամբաստնայլների պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ նախաքննության, դատաքննության ընթացում հնչել են ցուցմունքներ այն մասին, որ գործով տուժող Շահեն Հարությունյանը դեպքի վայրում տեսագրություն է կատարել: Ըստ Մուշեղ Շուշանյանի՝ դատարանում տուժողն այդ մասին հայտնել է, սակայն նշել է, որ իր ձեռքին հարվածել են, իր բջջային հեռախոսը վայր է ընկել և կորել:

Պաշտպան Մ. Շուշանյանը միջնորդեց հնարավոր ապացույցը ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է Ղ-Տելոկոմին հարցում կատարել և պարզել՝ ի՞նչ հեռախոսի մեջ է տեղադրված եղել այն  հեռախոսաքարտը, որը դեպքի ժամանակ օգտագործել է տուժողը, ո՞ւմ անվամբ է այն գրանցված եղել, արդյոք այն օգտագործվե՞լ է 2011-ի դեպքից հետո:

Դատարանում ամբաստանյալների պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել Հրանտ Միրիջանյանին: Նա Թումանյան փողոցում  գտնվող ավտոկայանտեղիի հսկիչն է: Ըստ Մ. Շուշանյանի՝ Հրանտ Միրիջանյանն ասել է, որ մի քանի անգամ ոստիկաններն իրեն բռնի ուժով տարել են ցուցմունք տալու այնպիսի գործերով, որոնցով ինքը որպես վկա չէր կարող անցել այն պարզ պատճառով, ար այդ դեպքերի ակնատեսը չի եղել:

Այնուհետև «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթին տված հարցազրուցում վկան ասել էր, որ այս գործով ինքը տվել է ակնհայտ կեղծ ցուցմունքներ ճնշման տակ: Գործով ամբաստանյալ Սարգիս Գևորգյանն ասաց, որ այս վկայի հարցաքննության միջոցով կարող ե ցույց տալ, որ «գործը սարքել են շինծու ապացույցներով»:

Կարդացեք նաև

Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգեց:

Դատարանում գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը միջնորդեց հետազոտել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ դեպքից մի անի օր անց տեղի ունեցած ասուլիսի ձայնագրությունը, Ալիկ Սարգսյանին դատարան հրավիրել որպես վկա: Ըստ Տիգրան Առաքելյանի՝ ասուլիսի ընթացքում նախկին ոստիկանապետը հայտնել է, որ ինքը զրույց է ունեցել միջադեպի մասնակից բոլոր ոստիկանների հետ: Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակիորեն. նախ դատարանում Մուշեղ Շուշանյանը հրապարակեց Ալիկ Սարգսյանի՝ գործին կցված ասուլիսի սղագրությունը: «Ապրի Ալիկը, լավ պատմաբան է»,- ասուլիս սղագրության հրապարակման ավարտից հետո ասաց դատական նիստի ներկաներից մեկը:

Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը միջնորդեց փոխել իր խափանման միջոցը. արդեն երկու տարի է՝ նա կալանավորված է: Տիգրան Առաքելյանն ասաց, որ ինքը անհիմն է գտնվում կալանքի տակ:  Դատարանը միջնորդության լուծումը կհայտնի մեկ ժամ ընդմիջումից հետո: Դատական նիստի ըդմիջումից հետո Տիգրան Առաքելյանը դիմեց դատարանին՝ նշելով. «Գիտեմ, որ ձեզ վատ վիճակի մեջ եմ դնում»:

Նիստի տեսանյութը՝ շուտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս