Բաժիններ՝

Ռամադան ամսվա ընթացքում աշխարհում սպանվել է մոտ 3000 մուսուլման

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում աշխարհում սպանվել է մոտ 3000 մուսուլման: Այս մասին հայտնել են թուրքական թերթերը:

Նրանց հաղորդմամբ՝ Ռամադանի ընթացքում մուսուլմաններ են սպանվել հիմնականում Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Պակիստանում ու Աֆղանստանում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Ուշադրություն է հրավիրվում նրան, որ արյունալի իրադարձությունները մուսուլմանական երկրներում չեն դադարում անգամ Ռամադանի ժամանակ: Միայն Սիրիայում Ռամադան ամսվա ընթացքում զոհվել է 2000 մարդ, հազարավոր մարդիկ էլ վիրավորվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031