Մոսկվան հուսով է, որ ՄԱԿ ԱԽ-ը կտրականապես կդատապարտի Սիրիայի քրդերի սպանդը. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հուսով է, որ ՄԱԿ ԱԽ-ը կտրականապես կդատապարտի Սիրիայի հյուսիսում իրականացված քրդական սպանդը: Այս մասին այսօր Գանայի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.
«Մենք ցնցվել ենք այն հաղորդագրությունից, որ Սիրիայի հյուսիսում գազանաբար սպանվել է մոտ 450 խաղաղ քուրդ բնակիչ, մոտ 100 երեխա՝ միայն նրա համար, որ նրանց ցեղակիցները մարտնչում են «Ջաբհաթ ան-Նուսրայի» դեմ:
Բռնության մասշտաբներն ապշեցնում են, անհրաժեշտ է անհապաղ վերջ դնել դրան: Ես հուսով եմ, որ ՄԱԿ ԱԽ-ն առանց որևէ վերապահման կտրականապես կդատապարտի այդ բոլոր ահաբեկչական ակտերն ու հետևողական կլինի իր այդ դիրքորոշման հարցում»: