Ադրբեջանն ու Ռուսաստանը կհամագործակցեն հրթիռային սպառազինության ոլորտում. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն այսօր ընդունել է ռուսական պատվիրակությանը, որը գլխավորել է «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնասովը:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները և փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս