Բաժիններ՝

Թեհրանի ու Բաքվի համագործակցությանը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի ամրապնդմանը. Ռոուհանի

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի ու Բաքվի միջև համագործակցությանը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի բարձրացմանն ու ամրապնդմանը:

Իրանի նախագահը հավելել է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև առկա խորհրդարանական լավ հարաբերությունները կարող են ծառայել ընդհանուր նպատակների տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում:

Ասադովն իր հերթին հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս