Մեղադրվում է իր խոստովանական բացատրության և որպես կասկածյալ ցուցմունքի արձանագրությունները պատռելու մեջ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ամբաստնայլ Ա. Ա.-ի գործով դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Կենտրոնականի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, 2013թ մայիսի 14-ին անձնական շահագրգրվածությունից ելնելով ՔԿ հիմնարկի քննչական գործողությունների համար նախատեսված սենյակում,քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում, պատռելու եղանակով ոչնչացրել է քրեական գործում առկա, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, ոստիկանության Կենտրոնականի բաժնում իր կողմից տրված դեպքի մասին խոստովանական բացատրության և որպես կասկածյալ ցուցմունքի արձանագրությունները:
1983-ին ծնված Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով): Գործով նախագահող դատավորը Վլադիմիր Գրիգորյանն է: