Օմբուդսմենի արձագանքը ակտիվիստներին կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների հրապարակային դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում: Պաշտպանի աշխատակազմը վերջին 11 օրերի ընթացքում մշտապես արձագանքել է ակտիվիստների կողմից Պաշտպանի 116 թեժ գծի ահազանգերին: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը և Հաբեթ Մարտիրոսյանը մշտապես հետևել և անհրաժեշտության դեպքում ներկա են գտնվել հավաքին: Միևնույն ժամանակ Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը պարբերաբար այցելել է ակտիվիստներին՝ նրանց տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն:
Պաշտպանի աշխատակազմ