Բաժիններ՝

Թուրքիայում «Էրգենեքոնի» պարագլուխները դատապարտվել են 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 13-րդ դատարանը «Էրգենեքոնը» ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն և սկսել հրապարակել տվյալ գործով անցնողների դատավճիռները:

Դատավարությունը տևել է 5 տարի: Տվալ գործով անցնում էր 275 մարդ, որոնցից 67-ը վերցվել էին կալանքի տակ: Դատարանի որոշմամբ արդարացվել է 21 մարդ: Կազմակերպության անդամները դատապարտվել են 1-20 տարվա ազատազրկման, իսկ պարագլուխները՝ 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման:

Մասնավորապես, զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին (2008-2010) պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը դատապարտվել է ցմահ ազատազրկման, հայտնի հայատյաց, «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը՝ 117 տարվա ազատազրկման, թուրք գրող, լրագրող, «Ենի փարթի» կուսակցության նախագահ Թունջայ Օզքանը՝ ցմահ ազատազրկման, թուրք պաշտոնաթող բանակի գեներալ, 1-ին բանակի նախկին հրամանատար Հուրշիթ Թոլոնը՝ 129 տարվա ազատազրկման, Ժանդարմերիայի պաշտոնաթող բրիգադի գեներալ Վելի Քյուչուքը՝ ցմահ ազատազրկման, հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավորներ Մեհմեթ Հաբերալն ու Մուսթաֆա Բալբայը՝ համապատասխանաբար 12 և 34 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս