Բաժիններ՝

Դավիթաշենում բախվել են ЗИЛ-ն ու Lexus-ը. վարորդները մեղադրում են միմյանց

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդի խճուղու Դավիթաշեն Ձոր 2 թաղամասի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Գարիկ Մկրտչյանի վարած Lexus մակնիշի 55 PO 555 համարանիշի և 51-ամյա Ժորա Առաքելյանի ЗИЛ ММЗ 4502 մակնիշի 16 ՕՕ 685 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների նեկայացուցիչները, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, քանի որ վարորդները վթարի մեջ մեղադրում են միմյանց:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Մանրամասները՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս