Բաժիններ՝

Pintofeed` էլեկտրոնային կերակրող տնային կենդանիների համար (լուսանկարներ)

Տնային կենդանի պահելը ոչ միայն ամենօրյա ուրախություն է, այլ նաև պատասխանատվություն: Կենդանին պահանջում է ամենօրյա խնամք` նվազագույնը կերակրել: Pintofeed սարքավորումը հնարավորություն կտա լուծել խնամքի անհրաժեշտ խնդիրներից մեկը` կերակրելը: Նոր սարքը էլեկտրոնային կերակրող է տնային կենդանիների` շների և կատուների համար: Խոսքը, տվյալ դեպքում, ավտոմատ սարքավորման մասին է, որի միջոցով կարելի է սահմանված չափաբաժնով կերակրել կենդանուն, այս գործընթացը ղեկավարվում է սմարթֆոնի միջոցով: Այս մասին գրում է novate.ru-ն:

Pintofeed սարքավորման փաթեթի մեջ մտնում է նաև հատուկ ծրագրային ապահովվումը, որը հնարավորություն է տալիս բացել կերակրամանը՝ հատուկ ստեղնը սեղմելիս, եթե անգամ դուք գտնվում եք ձեր տնից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա: Կարելի է նաև ծրագրել այս գործընթացը, որպեսզի սարքն այդ ամենը կատարի ավտոմատ ռեժիմում:

Pintofeed-ը աշխատում է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող շարժական սարքերի հետ: Սարքի հետ կարելի է կապ հաստատել ինչպես հատուկ ծրագրի միջոցով, այնպես էլ տեղեկատվություն կարելի է ուղարկել SMS-ի, էլեկտրոնային փոստի, Twitter-ի, Facebook –ի և այլնի միջոցով:

Այս էլեկտրոնային կերակրողը արժեքն է ընդամենը 99 դոլար(նախնական պատվերով): Դրա արտարդության համար գումարը գաղափարի հեղինակները հավաքագրում են IndieGoGo կայքի միջոցով:

Կարդացեք նաև

pintofeed-2

pintofeed-5

Pintofeed-1

Pintofeed-4

Pintofeed-3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս