Հաստատվել է վայրկյանում 10 գիգաբայթ արագությամբ USB ստանդարտը
USB 3.0 Promoter Group կազմակերպությունը հայտարարել է USB 3.1 ստանդարտի հատկությունների հաստատման մասին, որն ավելացնում է տվյալների փոխանցման մաքսիմալ արագություն՝ մինչև վայրկյանում 10 գիգաբայթ արագությամբ: Սա նշանակում է, որ AMD-ն, Intel-ը և այլ ընկերությունները կարող են սկսել աշխատել նոր չիպերի ստեղծման ուղղությամբ, որոնք կլինեն USB 3.0-ից կրկնակի անգամ արագ:
Կարևորն այն է, որ նոր USB-ն կպահպանի հետադարձ համատեղելիությունը՝ 3.0/2.0 ստանդարտներով:
Ծրագրավորողների համար USB 3.1-ի նվիրված սարքերի մասին կոնֆերանսը Promoter Group-ը կանցկացնի օգոստոսի 31-ին: Ինչպես երևում է՝ կազմակերպությունը վստահ է, որ իր ինտերֆեյսը կարող է գտնել ավելի լայն կիրառում, քան մրցակցող Thunderbolt 2-ը, որը Intel-ի կողմից ներկայացվել էր հունիսին: